Հոգեբանական խնդիրների կարգավորման դաշտում ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ծառայության նոր ձևաչափ, որը կոչվում է
1 ՕՐ ՀԻՊՆՈԹԵՐԱՊԵՎՏԻ ՀԵՏ։
Հանդիպումը կարող է տեղի ունենալ իմ կամ հաճախորդի անձնական տարածքում՝ նախնական պայմանանավորվածության համաձայն։
Ինչպես նաև օնլայն տարբերակով՝ բացի 5-րդ կետից։
Ծառայության բովանդակությունը`
Խորհրդատվություն
Միասին գտնում ենք խնդրի հոգեբանական (ոչ կենցաղային) պատճառները և ձևավորում կարգավորումների ալգորիթմը։
Հիպնոթերապևտիկ թեստեր Արդյունքում ֆիքսում ենք դինամիկ փոփոխության ենթարկվող տվյալներ
Շնչառական վարժություններ Կիրառում ենք քառակուսի շնչառություն և պատրաստվում առաջին հիպնոթերապևտիկ սեանսին։
Առաջին հիպնոթերապևտիկ սեանս Ուղղված է նյարդային համակարգի կարգավորմանը։
Գլխուղեղի ձայնա-լուսային խթանիչ Nova Pro 100 կիրառում Ակտիվացնում է գլխուղեղի ռիթմերի աշխատանքը, կարգավորում է բազմաթիվ հոգեբանական խնդիրներ։