Ինչ է տեղի ունենում հոգեբանական խնդիրների դեպքում հոգեմետ կամ այլ դեղամիջոցներ ընդունելու արդյունքում

  • Psychologist 2
  • Blog Standard
  • Uncategorized
  • Ինչ է տեղի ունենում հոգեբանական խնդիրների դեպքում հոգեմետ կամ այլ դեղամիջոցներ ընդունելու արդյունքում
19 Նյմ

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ (ՉՇՓՈԹԵԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ) ՀՈԳԵՄԵՏ ԿԱՄ ԱՅԼ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Այսօր շատերը հեշտությամբ դեղահաբ են ընդունում հոգեբանական խնդիրներն «իբր թե» կարգավորելու համար։

Գիտական գրականությունը, ինպես նաև իմ գործնական փորձն անհերքելի ապացուցում է, որ դեղերն աղերս չունեն հոգեբանական խնդիրների հետ։ Կրկնում եմ՝ չշփոթել հիվանդությունների հետ։

Ի՞նչ դերակատարություն ունեն դեղահաբերը հոգեբանական խնդիրների համար։

✔️ 1. Հոգեբանական խնդրի դեպքում գիտակցությունը «ահազանգում» է իր անհանգստության մասին։

Դեղահաբը, որպես քիմիական տարր և օտարածին մարմին չի կարողանում գտնել և կարգավորել խնդրի պատճառը։ Այն, ժամանակավորապես արգելափակում է հետևանքը՝ բթացնելով ռեակցիան։

Խնդրահարույց անձիք, մասնագիտական ինֆորմացիայի բացակայության պատճառով, ինչպես նաև որոշ «վայ մասնագետիների» ուղղորդությամբ ընդունում են դեղամիջոցներ։ Արդյունքում անջատվում է գիտակցության ընկալման համակարգը՝ չկարգավորելով աղբյուրը։

Սա նման է տեսարանի, երբ վառվող կրակը մարելու փոխարեն անջատում են ազդանշանի ձայնը։

✔️ 2․ Ցանկացած հոգեբանական խնդիր ներքին ծրագիր է։
Դաղահաբը չի կարգավորում այդ ծրագիրը։ Այն պարզապես խլացնում է ազդեցությունը։

✔️ 3. Երբ խնդիրն անտեսվում է, ապա այն գիտակցությունից անցնում է ենթագիտակցության խորքերը։ Արդյունքում ախտանիշն ավելի է բարդանում։

Դեղահաբը կասեցնում է բարդության զգացումը, և կարծես խնդիրն ասում է. «Եթե չես լսում շշուկը, ես ավելի բարձր կաղմկեմ»։

✔️ 4. Արդյունավետ կարգավորումը տեղի է ունենում միայն ենթագիտակցության հետ աշխատելիս։

Արդյունքում խնդիրը թուլանում է և կորցնում իր ազդեցությունը։

✔️ 5. Եվ վերջապես․ դեղահաբը ժամանակավոր դադար է, այլ ոչ թե խնդրի լուծում։

Լուծում է հիպնոթերապիան՝ կարգավորելով ենթագիտակցական համակարգում կուտակված բացասական հույզերը։

Սեանսի արդյունքում՝
🔹 փոխվում է վերաբերմունքը խնդրի նկատմամբ,
🔹 վերաշարադրում է ներքին սցենարը,
🔹 թեթևանում է հուզական դաշտը,
🔹 խաղաղվում է նյարդային համակարգը․․․

-հիպնոթեապիան է ստեղծում ներդաշնակ հարաբերություններ գիտակցականի և ենթագիտակցականի միջև։

-հիպնոթեապիան օգնում է մարդուն նայել իր ներսը և հասկանալ լուծման տարբերակները,

-հիպնոթեապիան անվնաս է և հաճելի,

-հիպնոթերապիան աշխատում են ոչ թե հետևանքի, այլ պատճառի հետ։


Եղեք առողջ և տեղեկացված։

Վերջին հոդվածներ

Cart

No products in the cart.

Select the fields to be shown. Others will be hidden. Drag and drop to rearrange the order.
  • Image
  • SKU
  • Rating
  • Price
  • Stock
  • Availability
  • Add to cart
  • Description
  • Content
  • Weight
  • Dimensions
  • Additional information
Click outside to hide the comparison bar
Compare